Ռոբերտ Քոչարյանի համար ջերմ ընդունելությունն իսկական անակնկալ էր

Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ միասին ներկա էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Շատերի, այդ թվում հենց իր` Ռոբերտ Քոչարյանի համար նա ժողովրդի կողմից արժանացավ բավական ջերմ ընդունելության: Հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, թե ինչպես է ժողովուրդը ողջունում եւ շփվում երկրորդ նախագահի եւ նրա կնոջ հետ:

Իսկ Ռոբերտ Քոչարյանը խուսափում էր հասարակության հետ շփումներից: Ամենայն հավանականությամբ, սա նախկին նախագահներին բնորոշ բարդույթ է, որից զերծ չէ նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Չի բացառվում նաեւ, որ նա իր իսկ գործունեությանն ավելի խիստ գնահատական է տալիս, քան նույն ժողովուրդը:

Ինչեւէ, ակնհայտ է, որ նախկին նախագահները, այդ թվում եւ երկրորդ նախագահը մեր հասարակության մասին ունեն ոչ ամբողջական պատկերացում: Իսկ որ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն ավելի բարձր է, քան կարծում է հենց ինքը` փաստ է: Վերջին տարիներին երկրում վիճակը գնալով վատթարանում է, իսկ իր ընտանիքի բարեկեցության մասին մտածող ՀՀ քաղաքացին շատ լավ հիշում է, որ իր ընտանիքը Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում ավելի լավ էր պահում: Ընդ որում, մինչեւ 2007թ. կայուն աճ է արձանագրվել: Այնպիսի աճ, որ զգացվել է գրեթե յուրաքանչյուրի ընտանիքում: Եւ դատելով կառավարության ձեռնարկած քայլերից եւ կայացրած որոշումներից, ակնհայտ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը վերելք է ապրելու: Սա է իրականությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *