ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. Ռուսաստանը շատ լրջորեն է ներկայացված հայկական տնտեսության էներգետիկ սեկտորում

PanARMENIAN.Net – Ինչպես այսօր Երեւանում կայացած Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանը շատ լրջորեն է ներկայացված հայկական տնտեսության էներգետիկ սեկտորում: Նրա խոսքերով` այսօր տվյալ ոլորտում քննարկվում են լուրջ նախագծեր: Ինչպես նշել է Ռ.Քոչարյանը, երկու պետությունների ղեկավարների զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում ռուսաստանյան բիզնեսի ներդրումային գործունեության ակտիվացմանն առնչվող հարցեր: “Հայկական կողմը դա ողջունում է,- նշել է Ռ.Քոչարյանը,- եւ մենք կստեղծենք անհրաժեշտ պայմաններ այդ ոլորտում աշխատելու համար”: Հայաստանի նախագահը հատուկ նշել է հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցության ներուժը: Նրա խոսքերով` այսօր հեղինակավոր մոսկովյան ֆիրմաները զբաղվում են Երեւանում շինարարությամբ: Նա նաեւ նշել է, որ կատարվում է Հայ-ռուսաստանյան “Արմենալ” նրբաթիթեղի գլանման գործարանի վերակառուցումը, որը կդառնա այդ ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկը: “Խոսքը գնում է համագործակցության նոր որակի մասին, որը տարածաշրջանային նշանակություն կունենա: Ռեզերվները շատ լուրջ են”,- ընդգծել է Ռ.Քոչարյանը: Վ.Պուտինն իր հերթին նշել է, որ տնտեսական հարաբերություններում կարեւոր ռեզերվ է տարածաշրջանային եւ ներդրումային համագործակցությունը: Նրա խոսքերով` համատեղ աշխատանքի ընդլայնման համար կարեւորագույն նախադրյալ է երկրի քաղաքական իրավիճակի եւ տնտեսական զարգացման կայունությունը: “Վերջին ժամանակներս մենք դիտում ենք Հայաստանի տնտեսությունում ռուսաստանյան ներդրումների որոշակի աճ, դրանք առայժ մեծ չեն, սակայն հեռանկարները շատ խոստումնալից են: Կարծում եմ, որ բացառված չեն եւ կողջունվեն նաեւ հայկական ներդրումները Ռուսաստանի տնտեսությունում, հատկապես այն ոլորտներում, որոնց զարգացմամբ հետաքրքրված է ինքը Հայաստանը: Իսկ նման ոլորտներ կան”,- նշել է Վ. Պուտինը: Նրա խոսքերով` հանդիպման ընթացքում նախագահները “պայմանավորվել են հետագայում եւս խթանել ռուս եւ հայ ձեռներեցների մասնակցությունը ներդրումային եւ սեփականաշնորհման ոլորտներում: Մենք խոստումնալի հեռանկարներ ենք նկատում եւ արդյունաբերական կորպորացիայի եւ բանկային ոլորտում”:

www.panarmenian.net

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *