PanARMENIAN.Net – Ռուս-հայկական հարաբերությունները կայունորեն զարգանում են բոլոր ուղղություններով: Այս մասին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների այսօր Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսւոմ հայտարարելն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքեորվ` դրա լավագույն վկայությունն է Հայաստանում Ռուսաստանի տարվա բացումը: “Ես հուսով եմ, որ նախատեսված բոլոր 200 միջոցառումները կանցկացվեն,- նշել է Պուտինը: Նրա կարծիքով` դրանք ավելի շատ կլինեն, քանզի մշտապես հայտնվում են նոր հայցեր տարածաշրջաններից:
“Առջեւում մենք ունենք կարեւոր եւ նշանակալից իրադարձություն` Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակը,- նշել է նա,- եւ շատ միջոցառումներ Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում նվիրված են հիմնականում այդ տարեդարձին: Մեր ժողովուրդները ուս-ուսի տված պաայքարել են նացիզմի դեմ: Մեր պատմության այդ հիշարժան օրը մենք կնշենք միասին”: Վ.Պուտինը երախտագիտություն է հայտնել Հայաստանի նախագահին նրա որոշման համար` Մոսկվա ժամանել Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակի տոնակատարության նախօրեին եւ մայիսի 9-ին մասնակցել այդ կապակցությամբ իրականացվող հանդիսավոր միջոցառումներին: Ռ.Քոչարյանն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ է հագեցնել ծրագիրը Հայաստանում Ռուսաստանի տարվա կապակցությամբ, որպեսզի տարվա ըբնթացքում Հայաստանի քաղաքացիները ստանան լիարժեք պատկերացում կազմեն ներկայիս Ռուսաստանի մասին: Պատասխանելով այն հարցին, թե հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ մշակութային կապերը դառնում են տարիքային կատեգորիա, Վ.Պուտինը նշել է, որ նման խնդիր գոյություն ունի եւ կապված է նախ եւ առաջ վերջին տարիներին ժողովուրդների միջեւ շփումների սահմանափակման հետ: “Դա կրում է ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական բնույթ` համագործակցության ծավալների, մշակությանին ծավալների կրճատման` կապված այն բանի հետ, որ մարդկանց դժվար է տեղաշարժվել հետխորհրդային տարածքում, քան միավորված պետության շրջանակներում: Այդ հարցերը մշտապես քննարկվում են”,- նշել է նախագահը եւ շարունակել. “Մենք մշտապես հնարավորություններ ենք փնտրում հաղթահարելու այդ դժվարությունները, դրան է նվիրված հետխորհրդային տարածքում բոլոր միավորումների գործունեությունը”: Նրա խոսքերով` հատուկ ուշադրություն պետք է հատկացվի երիտասարդական փոխանակմանը եւ երիտասարդների ներգրավմանը երկու երկրների համագործակցությունում: “Ես հուսով եմ, որ Հայաստանում Ռուսաստանի տարվա շրջանակներում միջոցառումները կնպաստեն տարիքային կատեգորիային հայ-ռուսական հարաբերություններում: Նրա կարծիքով` այդ ոլորտում կարելի է ակտիվորեն օգտագործել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցությունների հնարավորությունները: Նա հատուկ ընդգծել է Հայաստանում “Կուլտուրա” հեռուստաալիքի հեռահաղորդակցման կարեւորությունը: “Ռուսական ալիքները կարող էին ավելի հաճախ ծրագրեր պատրաստել նախկին խորհրդային երկրների մասին: Ափսոս է կորցնել այն, ինչ շատ սերունդների աշխատանքի արդյունք է”,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:
www.panarmenian.net