Քոչարյանը վերադառնո՞ւմ է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող 2rd.am կայքն այսօր իր ընթերցողների դատին է ներկայացրել հերթական վերլուծական հոդվածը, որի վերջին հատվածը ներկայացնում ենք ստորեւ.

«Լինենք անկեղծ. Ռոբերտ Քոչարյանն ուներ երկրի ապագայի իր տեսլականը, որն ինչ-որ առումով անավարտ մնաց: Ռոբերտ Քոչարյանի անցած ճանապարհը, փորձը, կապերը, գիտելիքները, ինչպես նաև հենց հանրապետության ապագայի մասին այն պատկերացում-տեսլականը, որի մասին արդեն հիշատակեցինք, հուշում են, որ նա դեռ անելիք ունի և դերակատարություն է ունենալու երկրի կյանքում:

Անավարտ մնացած ծրագրերն են այդ պարտադրելու:

Օրեր անց կսկսվի նախագահի ընտրության քարոզչական շրջանը, և մի ավելորդ անգամ էլ կհամոզվենք, որ թեկնածուներն իրենց խոստումներով չեն գերազանցելու այն ցուցանիշները, ինչին մի անգամ արդեն հասել էր Ռոբերտ Քոչարյանը: Սա նշանակում է, որ նա եթե ոչ այսօր, ապա վաղն անպայման վերադառնալու է ակտիվ քաղաքականություն: Եվ ամենևին կարևոր չէ, որ մենք ենք այդպես ուզում, ու էլի շատ շատերը: Ավելի կարևոր է, որ իրողություններն են դա պատադրելու:

Նա չի վերադառնա, եթե միայն ինքը չուզենա:

Չուզենա հերթական անգամ ստանձնել ծանր պարտականություն ու գլուխը ցավի տակ դնել: Սակայն դա էլ իր հերթին կնշանակի, որ նա անտարբեր է մնում երկրի ապագայի նկատմամբ, ինչը քիչ է հավանական, քանի որ հարիր չէ Ռոբերտ Քոչարյան մարդու, քաղաքական ու պետական գործչի նկարագրին: Ուրեմն նրա անխուսափելի վերադարձն ընդամենը ժամանակի հարց է»:

www.yerkir.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *