Քոչարյանը “կվերադառնա ու գլուխը կդնի ցավի տակ”

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2-rd.am կայքը այսօր ծավալուն վերլուծություն է ներկայացրել, որի հիմնական ասելիքը հետևյալն է.

“Օրեր անց կսկսվի նախագահի ընտրության քարոզչական շրջանը, և մի ավելորդ անգամ էլ կհամոզվենք, որ թեկնածուներն իրենց խոստումներով չեն գերազանցելու այն ցուցանիշները, ինչին մի անգամ արդեն հասել էր Ռոբերտ Քոչարյանը:

Սա նշանակում է, որ նա եթե ոչ այսօր, ապա վաղն անպայման վերադառնալու է ակտիվ քաղաքականություն: Եվ ամենևին կարևոր չէ, որ մենք ենք այդպես ուզում, ու էլի շատ շատերը: Ավելի կարևոր է, որ իրողություններն են դա պարտադրելու:

Նա չի վերադառնա, եթե միայն ինքը չուզենա: Չուզենա հերթական անգամ ստանձնել ծանր պարտականություն ու գլուխը ցավի տակ դնել: Սակայն դա էլ իր հերթին կնշանակի, որ նա անտարբեր է մնում երկրի ապագայի նկատմամբ, ինչը քիչ է հավանական, քանի որ դա հարիր չէ Ռոբերտ Քոչարյան մարդու, քաղաքական ու պետական գործչի նկարագրին: Ուրեմն նրա անխուսափելի վերադարձն ընդամենը ժամանակի հարց է”:

www.1in.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *