PanARMENIAN.Net – Հայաստանը դարձել է ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերը Հարավային Կովկասում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնն երեկ Բրյուսելում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կայացած հանդիպումից հետո: Նրա խոսքերով, հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության պլանի մշակման հեռանկարները, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, մասնավորապես, Վրաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, ինչպես նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր, հաղորդում է “Մեդիամաքս” գործակալությունը:
www.panarmenian.net