ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net – Եվրախորհրդարանի նախագահ Փեթ Քոքսը հայտարարել է, որ “տպավորված է եվրոպական չափանիշներին հետեւելու Հայաստանի նախագահի պատրաստակամությամբ”: Նրա խոսքերով, այսօր Ռոբերտ Քոչարյանի հետ Բրյուսելում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են ընդլայնվող Եվրամիության հետ Հարավային Կովկասի երկրների ավելի սերտ կապերի ապահովման հեռանկարները:

Քննարկվել են նաեւ Հայաստանի հարաբերությունները հարեւանների, մասնավորապես, Վրաստանի եւ Թուրքիայի հետ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը, հաղորդում է “Մեդիամաքս” գործակալությունը:

www.panarmenian.net

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *