ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net – Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր կբանակցի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնի հետ: Այսօր կկայանա նաեւ նրա հանդիպումը Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակ Հերման դե Քրոյի հետ: Նույն օրը նախատեսվում են Ռ.Քոչարյանի հանդիպումները Եվրոպական հանձնաժողովի գիտական հետազոտությունների հանձնակատար Ֆիլիպ Բյուսկանի, Եվրահանձնաժողովի առեւտրի հանձնակատար Պասկալ Լամիի եւ Եմ ընդլայնման պատասխանատու Գյունտեր Ֆերհյուգենի հետ: Հիշեցնենք, որ ՀՀ ղեկավարին Բելգիայի մայրաքաղաքում ուղեկցում են Հայաստանի արտաքին գործերի, պաշտպանության, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարները:

www.panarmenian.net

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *