PanARMENIAN.Net – Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ աճել է 84 տոկոսով: Այդ մասին, ինչպես հաղղորդում են ռուսական աղբյուրները, նախօրեին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանքտ Պետերբուրգում իր հայ գործընկեր Ռոբերտ Քոչարյանի հետ կայացած հանդիպման ժամանակ: Թեեւ դա տպավորիչ թիվ է, սակայն եթե վերածենք բացարձակ մեծությունների, առեւտրի ծավալը դեռեւս փոքր է մնում, նշել է նա: “Վատ չի ընթանում պարտքերի հետ կապված ծրագիրը”, – ասել է Վ.Պուտինը: Նրա խոսքերով, Ռուսաստանը սկսում է “մուտք գործել” հայկական ձեռնարկություններ: Միեւնույն ժամանակ, ասել է նա, կան տեխնիկական որոշ խնդիրներ, որոնք հարկավոր է քննարկել` այդ ծրագրի “տեմպերը չկորցնելու” համար:
www.panarmenian.net