ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆՈՐ ՇԵՆՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԳՏԱՎ ԻՐ ՀԱՆԳՐՎԱՆԸ

PanARMENIAN.Net – Ավարտվել է Երեւանի քաղաքապետարանի նոր շենքի շինարարությունը: Շենքն ունի 5 հարկ, ավելի վաղ նախատեսված 4-ի փոխարեն, իսկ ընդհանուր մակերեսը կազմում է 13,5 հազար քառ. մետր: Այն զարդարված է 47 մետր բարձրություն ունեցող աշտարակով: Շենքը կառուցված է երեւանյան ճարտարապետության ավանդույթներով` հաշվի առնելով նորը: Հիմքում` Երեւանի “Կասկադի” հեղինակ հանդիսացող ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագիծն է: Քաղաքապետարանի նոր շենքում վերջապես իր հանգրվանը կգտնի Երեւան քաղաքի պատմության թանգարանը: Հիշեցնենք, որ խորհրդային ժամանակաշրջանում թանգարանը գտնվել է Երեւանի մզկիթում (“Երկնագույն մզկիթ”), սակայն դրա վերակառուցման եւ այնտեղ կրոնական ծեսերի վերսկսման հետեւանքով, թանգարանը մնացել էր “առանց մշտական գրանցման”: Երեւանի մզկիթ հաճախում են հիմնականում Իրանից եւ արաբական երկրներից եկածները` պարսիկները, ադրբջանցիները, սիրիացիները եւ ուրիշներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *