ՀՀ նախագահը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը մոտ է լիարժեք կարգավորման, չնայած հավատում է դրա հնարավորությանը

Նովոստի-Արմենիա – ՀՀ նախագահը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը մոտ է լիարժեք կարգավորման, չնայած հավատում է դրա հնարավորությանը։ Այս մասին նա հայտարարել է Ֆինլանդիայի մայրաքաղաքում՝ ելույթ ունենալով “Ալեքսանդրյան ինստիտուտում”՝ Հելսինկիի համալսարանի ռուսական և արևելաեվրոպական հիմնախնդիրների ուսումնասիրությամբ մասնագիտացված բաժնում, հաղորդում է “ԻՏԱՐ-ՏԱՍՍ”-ը։

Ռ. Քոչարյանի կարծիքով, գոյություն ունի “խնդրի փուլային լուծում”, սակայն այդ լուծումը պետք է փաթեթային լինի։

“Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարող առևտրի առարկա լինել, ոչ ոք առևտուր չի անում իր ազատությամբ, իսկ ուրիշի ազատությամբ առևտուր անելը անբարոյական է”, – հայտարարել է ՀՀ նախագահը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը Ռոբերտ Քոչարյանը քննարկել է նաև Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի հետ ունեցած բանակցությունների ընթացքում։ Այս կապակցությամբ հատուկ ուշադրություն է դարձվել 2008 թ.-ին ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանը։
“ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում Ֆինլանդիան կփորձի բանակցությունների գործընթացը տանել դրական հունով”, – ասել է Հալոնենը։
Հայաստանի նախագահը իր հերթին նշել է, որ իր երկրում “սպասում են ԵԱՀԿ-ի Ֆինլանիայի ներկայացուցչին” և հիշեցրել է, որ ԵՄ-ում Ֆինլանդիայի նախագահության ժամանակ Հայաստանը ստորագրել է եվրոպական համագործակցության նախագիծը։ Նշելով “Ֆինլանդիայի աջակցող դերը”` Ռ. Քոչարյանը կարծիք է հայտնել այն մասին, որ “հարցերի մեծամասնությունում ԵՄ-ի հետ մեր տեսատեսակետները համընկնում են”։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *