ԴԵՊԻ ‎ՖԻՆԼԱՆԴԻԱ

Այսօր Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆինլանդիա:

Նրա գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ Ավետ Ադոնցը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Կենտրոնական Բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կկայանա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Տարյա Հալոնենի առանձնազրույցը, որին կհաջորդի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը եւ երկու երկրների ղեկավարների մամուլի ասուլիսը:

Ըստ Նախագահի մամուլի ծառայության` Ռոբերտ Քոչարյանը ողջույնի խոսքով հանդես կգա Ֆինլանդիայի խորհրդարանում, հանդիպումներ կունենա վարչապետի, ֆինլանդական գործարար կազմակերպությունների ղեկավարների հետ:

Ռոբերտ Քոչարյանը կայցելի Հելսինկիի քաղաքապետարան, ելույթ կունենա տեղի համալսարանի Ալեքսանթերի ինստիտուտում:

Ռոբերտ Քոչարյանը կլինի նաեւ “Նոկիա” ընկերությունում, կայցելի պատմամշակութային մի շարք վայրեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *