PanARMENIAN.Net – Հայաստանի մայրաքաղաքում այսօր սկսվել են տոնակատարություններ` նվիրված Երեւանի օրվա տոնին: 2785 տարի առաջ ուրարտական արքա Արգիշտին կառուցել է Էրեբունի քաղաք-ամրոցը, որի տեղում հետագայում հիմնվեց Երեւանը: Տոնախմբությունները կտեւեն մինչեւ հոկտեմբերի 12-ը: Կանցկացվեն նաեւ Արեւելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելու 175-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել են Երեւանի քաղաքապետարանի, Մոսկվայի կառավարության եւ “Ռուսաստանի հայերի միության” մասնակցությամբ:
Տոնախմբություններում, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զաքարյանի հրավերով, մասնակցում են Մոսկվայի կառավարության պատվիրակությունը` Կենտրոնական համայնքի ղեկավար Գենադի Դյոգտեւի գլխավորությամբ, ինչպես նաեւ պատվիրակություններ Կիեւից եւ Դոնի Ռոստովից: