Հռոմի Պապի այցը Հայաստան

Հայաստան այցի երկրորդ օրը Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը քաղաքավարական այց է կատարել նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Տեղի է ունեցել կաթոլիկ եկեղեցու քահանայապետի եւ Հանրապետության նախագահի առանձնազրույցը, որի վերջին հատվածին միացել է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:

Հանդիպումից հետո հանդիսավոր արարողության ընթացքում, որին մասնակցել են Հռոմի կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցիների հոգեւոր հայրերը, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդին ներկայացվել են Հանրապետության Նախագահի ընտանիքի անդամները:

Կատարվել է նաեւ նվերների փոխանակում. նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հռոմի Պապին նվիրել է Էդվարդ Շախիկյանի “Խորհրդավոր ընթրիք” բրոնզե քանդակը, իսկ կաթոլիկ եկեղեցու քահանայապետը Հանրապետության նախագահին՝ Հիսուս Քրիստոսի պատկերով խճանկար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *