Ֆերմերների առաջադրած խնդիրները լուծվում են

Իրականացվել եւ կատարման ընթացքի մեջ են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ֆերմերային տնտեսությունների ղեկավարների հետ այս գարնանը կայացած հանդիպման ժամանակ նախանշված մի շարք ծրագրեր:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արմավիրի մարզ այցի տպավորությունները լրագրողներին ներկայցնելիս, տեղեկացրել է, որ Արմավիրի մարզում լուծված է սպանդանոցների խնդիրը: Բացի այդ, ամբողջ հանրապետության մասշտաբով լուծված է տնկիների առաջարկի խնդիրը:

“Անցյալ տարի զգացվեց տնկիների պակաս, դրանց գինը բավականին աճել էր: Այս տարի բիզնեսն արձագանքեց իրավիճակին, շուկան կարգավորվեց, եւ տնկիների հետ կապված խնդիրներ չկան”,- ընդգծել է Ռ.Քոչարյանը:

armradio.a

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *