Նանսենը եւ Հայաստանը

“Պատմությունը շատ հաճախ ցույց է տալիս հակամարտությունները, եւ առավել հազվադեպ այն մարդկանց, ովքեր օգնության ձեռք են մեկնում այդ ժամերին”, – այսօր Եվրոպայի խորհրդում բացված “Ֆրիդյոֆ Նանսենը եւ Հայաստանը” խորագրով ցուցահանդեսի ժամանակ ասաց ԵԽ առայժմ գործող գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը:

Ինչպես նշվեց ցուցահանդեսի ժամանակ, Ֆրիտյոֆ Նանսենը մարդ- լեգենդ էր, որը 1920-ական թվ-ին մեծ օգնություն է ցուցաբերել հայ փախստականներրին: Նա ամբողջ աշխարհն է անցել` եղեռնից մազապուրծ հայ ժողովրդին օգնություն ցույց տալու կոչերով:

Ցուցահանդեսի ժամանակ Նանսենի առաքելության մասին խոսեց նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ նախագահն ու Նորվեգիայի վարչապետը:

Ստրասբուրգ
Կարինե Ասատրյան
«Ա1+»
www.a1plus.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *