ԵԽԽՎ-ում Ռոբերտ Քոչարյանի ելույթին հաջորդած հարց ու պատասխանի ժամանակ հատկապես ակտիվ էին Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչները:
Նրանցից մեկը հետաքրքրվել է, թե արդյո՞ք ճիշտ է, որ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ-ում մասնակցել է ռազմական գործողությունների` ուղղված Ադրբեջանի դեմ: Դրան ի պատասխան Քոչարյանը շեշտել է, որ այո, ինքը Լեռնային Ղարաբաղից է:
“Իմ զավակները 3 տարի չեն ունեցել մանկություն, ապրել ենք նկուղներում: Տարիներ շարունակ Ադրբեջանում եւ ԼՂՀ-ում տարվել է էթնիկ մաքրման քաղաքականություն, դրա համար էլ սկսվել է պատերազմը”,- պատասխանելով հարցերին ԵԽԽՎ-ում նշել է Ռոբերտ Քոչարյանը:
ԵԽԽՎ պատվիրակներին նա նաեւ հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:
Ռոբերտ Քոչարյանը պնդել է հայաստանյան կողմի այն դիրքորոշումը, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում Ղարաբաղը պետք է բանակցային կողմ դառնա, հաղորդել է “Ազատություն” ռադիոկայանը:
www.a1plus.am