Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է “Գազպրոմ” ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերին եւ նրան հանձնել “Սուրբ Մեսրոպ Մաշտոց” շքանշան: Այն Ալեքսեյ Միլլերին շնորհվել է նախագահ Քոչարյանի հունիսի 15-ի հրամանագրով` հայ-ռուսական տնտեսական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Հանդիպմանը քննարկվել է “Հայռուսգազարդի” գործունեությունը, ինչի վերաբերյալ կողմերը գոհունակություն են հայտնել:
Խոսվել է Իրան-Հայաստան գազատարի կառուցման եւ “Գազպրոմի” կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող այլ ներդրումային ծրագրերի ընթացքի մասին: Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային էներգետիկ ծրագրերին: