Սանկտ Պետերբուրգում կայացել է ՎՐԱՍՏԱՆԻ եւ ՀԱՅԱՍՏԱՆԻ նախագահների առանձնազրույցը

PanARMENIAN.Net – Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Վրաստանի ղեկավար Էդուարդ Շեւարդնաձեի հետ: Այդ մասին “Արմինֆո” գործակալությանն է հաղորդել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը` չտեղեկացնելով հանդիպման մանրամասների մասին: Մինչդեռ հայտնի է, որ երկու պետությունների ղեկավարների քննարկման հարցերի թվում էր նաեւ Անդրկովկասյան երկաթուղու աբխազական տեղամասի ապաշրջափակման հարցը:

www.panarmenian.net

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *