ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԼՂՀ-ԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net – Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ելույթ ունենալով Վարշավայում ընթացող Եվրոպայի Խորհրդի երրորդ գագաթնաժողովում, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները տեսնում է եվրոպական արժեքների հարգանքի համատեքստում, հաղորդում է “Մեդիամաքս” գործակալությունը: “Հայաստանում հավատում են բաց սահմաններով Եվրոպային` առանց բռնության, առանց շրջափակումների, առանց փախստականների: Եվրոպային, որտեղ հարգվում են մարդու իրավունքները եւ ժողովուրդների ազատ ընտրության իրավունքը, որտեղ ներկան կառուցվում է անցյալի օբյեկտիվ գնահատականի վրա: Այս համատեքստում մենք տեսնում ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Իսկ ավելի հստակ` դե-ֆակտո կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եվրոպական ինտեգրման գործընթացներին ներգրավելու ձեւաչափի որոնումը”, – հայտարարել է Հայաստանի նախագահը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *