PanARMENIAN.Net – Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված Հայաստանի ջանքերը պայմանավորված են եվրոպական արժեքների նկատմամբ մեր հավատով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Եվրոպայի Խորհրդի երրորդ գագաթնաժողովում ունեցած իր ելույթում, հաղորդում է “Մեդիամաքս” գործակալությունը: “Այս տարի մենք նշում ենք այդ ողբերգական իրադարձությունների 90-ամյակը եւ երախտապարտ ենք ենք մեզ աջակցած բոլոր պետություններին”, – հայտարարել է ՀՀ նախագահը: