Քոչարյանը խոսեց ԵԽ գագաթաժողովում

Ռոբերտ Քոչարյանը Վարշավայի գագաթաժողովում 13-րդ ելույթ ունեցողն էր` չհաշված բացման ելույթները: Նա խոսեց ռուսերեն: Ռոբերտ Քոչարյանը խոսեց նախատեսված 11:57-ի փոխարեն ժամը 12:20-ին: Նախորդ ելույթ ունեցողները խախտել էին ժամանակը: Քոչարյանը խոսեց կարճ` 6 րոպե:

Նրա խոսքերով Հայաստանը եվրոինտեգրման ճանապարհին է: Մինչեւ տարեվերջ Հայաստանը կկատարի ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունները: Նրա խոսքերով, դա դժվար, բայց բարեփոխումների ամբողջական գործընթաց է, ինչին աջակցում է հայ հասարակությունը: Ռոբերտ Քոչարյանը կարեւորեց “Եվրոպայի հարեւանություն” ծրագիրը:

Ըստ նրա, Հայաստանում մարդիկ հավատում են առանց սահմանների Եվրոպայի գաղափարին` առանց բռնությունների, առանց շրջափակման, առանց փախստականների Եվրոպային, որտեղ մարդու իրավունքները եւ ազատության իրավունքը հարգված են: Անդրադառնալով ԼՂՀ հարցին Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այս կոնտեքստում է ինքը տեսնում հարցի լուծումը եւ ճանապարհներ են փնտրվում արդեն “դե-ֆակտո” ստեղծված Ղարաբաղի Հանրապետությանը եվրոինտեգրման գործընթացներին ներգրավելու համար: Հայաստանն այսօր, Քոչարյանի խոսքերով, ջանքեր է գործադրում 1915 թվականի ցեղասպանության ճանաչման համար, որի 90 ամյակը նշվեց այս տարի:

www.a1plus.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *