Երեկ Վարշավայում, Լեհաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այն փակ հանդիպում էր, որեւէ ինֆորմացիա լրագրողներին չասվեց: Հանդիպումը սկսվեց ժամը 20:00-ին Վարշավայի ժամանակով եւ ավարտվեց 23:00-ին: Բայց դեմ առ դեմ նախագահներն հանդիպեցին միայն մեկ ժամ:
Սկզբում հանդիպմանը մասնակցում էին Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Միշել Բարնիեն, որոշ ժամանակ անց նրանց միացել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ռուբերտ Քոչարյանի մամլո խոսնակը տեղեկացրեց, որ չի կարող որեւէ մանրամասն հաղորդել այդ հանդիպումից, քանի որ այն գաղտնի է: Ամենայն հավանականությամբ` Վիկտոր Սողոմոնյանի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը ասուլիս չի տա:
Ամեն դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպումից դուրս են եկել լավ տրամադրությամբ: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ նախագահների զրույցի հիմնական հատվածը նվիրվել է Պրահայի գործընթացի շրջանակում քննարկվող սկզբունքներին:
www.a1plus.am