Ռոբերտ Քոչարյանը կշարունակի աշխատել “Սիստեմա”-ի տնօրենների խորհրդում

“Վեդոմոստի” թերթը գրում է, որ “Սիստեմա”-ի բաժնետերերի ժողովը կկայանա հունիսի 30-ին, եւ քվեարկության ցուցակում ընդգրկված են 13 թեկնածուներ, որոնցից 10-ն արդեն հանդիսանում են տնօրենների խորհրդի անդամներ:

Նրանք են` “Սիստեմա”-ի հիմնադիր եւ խոշորագույն բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը, կորպորացիայի համասեփականատերեր Ալեքսանդր Գոնչարուկը, Դմիտրի Զուբովը, Վյաչեսլավ Կոպյեւը եւ Եվգենի Նովիցկին, “Սիստեմա”-ի նախագահ Միխայիլ Շամոլինը, ինչպես նաեւ գործող անկախ տնօրենները` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանում KPMG նախկին նախագահ Ռոջեռ Մանինգսը, Alcatel Lucent խորհրդի նախկին նախագահ Սերժ Չուռուկը եւ “Վիմ-բիլ-դան” ընկերության հիմնադիր Դավիդ Յակոբաշվիլին:

«Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամության նոր թեկնածուներն են Investcorp-ի նախկին ղեկավար տնօրեն Բրայան Դիքին, Լյուքսեմբուրգի էկոնոմիկայի նախկին նախարար Ժանո Կռեկե եւ Barclays Capital փոխնախագահ Մարկ Հոլղմանը:

Վերջերս Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ “արդեն 3 տարի է աշխատում եմ շատ լուրջ ռուսական ընկերությունում, փորձում եմ օգտակար լինել դրան, եւ ինձ համար այդ գործը հետաքրքիր է”:

www.mediamax.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *