“Մայիսի 28-ը մեր նորագույն պատմության ամենափառավոր էջերից մեկն է, հիմքը ներկա Հայաստանի”, – ասված է նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձում:
“Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի մայիսին մեր ժողովրդի մղած հերոսամարտերի եւ տարած հաղթանակների արդյունքում ծնունդ առավ Հայաստանի Հանրապետությունը: Դարավոր ընդհատումից հետո վերականգնվեց հայոց անկախ պետականությունը: Չնայած իր կարճաժամկետ գոյությանը` այն դրեց մեր նոր պետականության իրավական, տնտեսական, գիտամշակութային զարգացման ամուր հիմքերը”, – հանրապետության տոնի առթիվ ասել է նախագահը: “Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մեր ժողովուրդը հավատարմորեն շարունակի Մայիսի 28-ին վերագտած ճանապարհը, քանզի այն խորհրդանշում է ազգային անկախության եւ ազատության հավերժական արժեքները”:
panorama.am