PanARMENIAN.Net – 1918 թվականին հայկական պետության ստեղծումով, հայ ժողովուրդը` ի դեմս Հայաստանի առաջին Հանրապետության, դարավոր ընդմիջումից հետո վերադարձավ միջազգային քաղաքական թատերաբեմ: Այս մասին ասվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում` Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ:
“Չնայած իր դիմագրաված ծանր մարտահրավերներին եւ գոյության կարճ ժամանակահատվածին` Առաջին Հանրապետությունը հասցրեց լուրջ նախադրյալներ ստեղծել մեր երկրի եւ ժողովրդի զարգացման համար: Այն կարողացավ սերունդներին փոխանցել նոր` պետականություն կրող ազգի արժեքային համակարգ, սեփական երկրի քաղաքացի լինելու գիտակցություն”,- ասվում է ուղերձում: Ռ.Քոչարյանի խոսքերով` մայիսի 28-ը ազգային միասնության բացառիկ օրինակ է, “որով մենք պետք է առաջնորդվենք մեր ներկա եւ գալիք գործունեության մեջ”:
www.panarmenian.net