PanARMENIAN.Net – Հայաստանը այժմ բացառիկ դեր է կատարում ՆԱՏՕ-ի “Համագործակցություն հանուն խաղաղության” ծրագրում եւ “Cooperativ Best Effort-2003” ռազմավարժությունները ընթացիկ տարվա հունիսին այս երկրում կայացնելու մասին որոշումը օգտակար կլինի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ամբողջ տարածաշրջանի համար: Այդ մասին լրագրողներին է հայտարարել երեկ երեկոյան Երեւան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը:
Նրա խոսքերով, Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի ակտիվ համագործակցությունը թույլ կտա Հյուսիսատլանտյան դաշինքին մեծ աջակցություն ցուցաբերել հանրապետությանը: Մեկնաբանելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ստեղծումը` Ջ.Ռոբերթսոնը նշել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է բոլոր երկրների իրենց սեփական անվտանգությունը անհատական եւ հավաքական հիմունքներով տնօրինելու ջանքերը: “Ես չեմ գտնում, որ ՀԱՊԿ-ն կմրցակցի ՆԱՏՕ-ի հետ, ավելի շուտ նա կլրացնի Հյուսիսատլանտյան դաշինքի գործունեությունը եւ կնպաստի ընդհանուր անվտանգության ապահովմանը”, – ասել է նա:
www.panarmenian.net