Նախագահները գոհ են ՀԱՅԱՍՏԱՆԻ եւ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ տնտեսական հարաբերությունների զարգացումից

PanARMENIAN.Net – Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում կայացած բանակցությունների ընթացքում գոհունակություն են հայտնել երկկողմ տնտեսական կապերի զարգացման առնչությամբ: Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահը, Ռուսաստանը եւ Հայաստանն “այդ ուղղությամբ արդյունավետ են աշխատում, ինչն էլ արտացոլվում է տնտեսական փոխգործակցության տեմպերում”:

Վ.Պուտինը հիշեցրել է, որ 2003 թվականին ՌԴ եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 34%-ով: Իր կողմից Ռ.Քոչարյանը կարծիք է հայտնել, որ երկու երկրների տնտեսական համագործակցության նոր փուլի սկիզբ է հանդիսացել “պարտքեր ունեցվածքի դիմաց» գործարքը: Նրա կարծիքով` երկու երկրների տնտեսական փոխգործակցության բնագավառում “շատ հետաքրքիր բաներ են կատարվում”: Մասնավորապես, նա հիշեցրել է “խոշորագույն ռուսաստանյան “Վնեշտորգբանկի” մուտքը Հայաստան”: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանում “մեծ քիմիական արդյունաբերությունը սկսել է աշխատել նույնպես շնորհիվ ռուսաստանյան ներդրողների”: Ռ.Քոչարյանի խոսքերով` “Ռուս գործարարները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի տնտեսությունում ներդրումներ կատարելուն, մասնավորապես, շինարարությունում եւ այլ ոլորտներում”:

www.panarmenian.net

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *