PanARMENIAN.Net – Այսօր Մոսկվայում կկայանան Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունները: Վլադիմիր Պուտինը եւ Ռոբերտ Քոչարյանը կքննարկեն երկու երկրների քաղաքական եւ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան աղբյուրները, ակնկալվում է, որ կշոշափվեն նաեւ ահաբեկչությանն առնչվող հարցեր եւ կքննարկվի Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:
Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանը հինգշաբթի օրը Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել աշխատանքային այցով: Հանդիպման նախօրեին Ռուսաստանի նախագահի աշխատակազմում նշել են երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման մեջ դրական առաջաընթացը: Մասնավորապես, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը միայն անցյալ տարի ավելացել է 35 տոկոսով: Կրեմլում գտնում են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական եւ տնտեսական համագործակցության հետագա ընդլայման համար կա ամուր իրավական բազա: Դա` Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագիրն է եւ 21-րդ դարում դաշնակցական փոխգործակցության մասին հռչակագիրը:
www.panarmenian.net