“Ես ոչ միայն հույս ունեմ, այլեւ համոզված եմ, որ այս աշխատանքային այցը կլինի հօգուտ մեր համագործակցության եւ մեր կապերի ամրապնդման”, – ասել է Ռուսաստանի նախագահը Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս չի մոռացել հիշել, որ վերջին շրջանում ինքը Քոչարյանի հետ հանդիպում է արդեն հինգերորդ անգամ:
Ի դեպ, երկու երկրների նախագահների հանդիպումը կայացել է ոչ թե Կրեմլում, այլ մերձմոսկովյան Նովո-Օգարեւո բնակավայրում:
Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին ընդգծել է, որ արդյունավետ է համագործակացությունը տնտեսական ոլորտում եւ կարեւոր է համարել քիմիական արդյունաբերության ոլորտում եւ “Վնեշտորգբանկի” հետ կնքված համաձայնագրերը:
www.a1plus.am