PanARMENIAN.Net – Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է “Կիլիկիա” առագաստանավի անձնակազմի անդամներին, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: Մայիսի 14-ին “Կիլիկիայի” անձնակազմի անդամները մեկնելու են Լոնդոն` նավարկության վերջին փուլին նախապատրաստելու Հարավային Անգլիայի ափերին կառանած “Կիլիկիային”: Ռոբերտ Քոչարյանը ծովագնացներին մաղթել է բարեհաջող նավարկություն եւ տունդարձ: Անձնակազմի անդամները երկրի ղեկավարին վստահեցրել են, որ նախորդ նավարկություններում ձեռք բերած փորձը կբավարարի բարեհաջող ընթացք ապահովելուն: Նախագահը “կիլիկիացիներին” տեղեկացրել է, որ Սեւանա լճում նավակառանատեղի կառուցելու շուրջ արդեն բանակցություններ են վարվում արտերկրյա մասնագիտացված ընկերությունների հետ եւ որ կառանատեղիում հանգրվան կունենա նաեւ “Կիլիկիան”:
Նշենք, որ մայիսի 28-ին “Կիլիկիան” դուրս կգա բաց ծով Հարավային Անգլիայի ափերից եւ կուղեվովի Ֆրանսիայի Կալե նավահանգիստ: Ապա, Հյուսիսային եւ Բալթիկ ծովերով անցնելուց հետո օգոստոսին “Կիալիկիան” կհասնի Սանկտ-Պետերբուրգ, այնտեղից` դեպի Սեւ Ծով, Փոթիի նավահանգիստ: Հետո առագաստանավը ցամաքով կտեղափոխվի Հայաստան, որտեղ – մյուս տարվա գարնանը կգտնի իր հանգրվանը Սեւանա լճում:
www.panarmenian.net