Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ

Ինչպես հաղորդում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ մասնակցելու ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Նշենք, որ այսօր` մայիսի 8-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է ժամանել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ մասնակցելու Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Գարեգին Բ Կաթողիկոսն Արցախ էր մեկնել մայիսի 7-ին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *