Խորհրդարանի ընտրության քվեարկությանը մասնակցել է նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ընտրատեղամաս էր եկել տիկնոջ եւ երկու թոռնուհիների հետ: Ռոբերտ Քոչարյանը քվեարկել է, իսկ լրագրողներին հարցերին ի պատասխան ասել, թե չունի հարցազրույցի եւ ընդհանուր բառեր ասելու ցանկություն: “Հավես չունեմ”, ասել է նա հարցազրույցի փորձերին ի պատասխան, իսկ հարցին էլ, թե ում օգտին է քվեարկել, պատասխանել է, թե “ընդհանուր բառեր պետք է ասի”:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 3-ին հանդես եկավ հարցազրույցով, որտեղ քննադատություն հայտնեց ՀՀԿ տնտեսական քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաեւ ուրախություն հայտնեց ԲՀԿ ժողովրդականության աճի վերաբերյալ:
lragir.am