Հայաստանի եւ Արգենտինայի նախագահները ստորագրել են համագործակցության չորս համաձայնագիր

PanARMENIAN.Net – Հայաստանի եւ Արգենտինայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Էդուարդե Դուալդեն Բուենոս-Այրեսում ստորագրել են երկկողմ համագործակցության չորս համաձայնագիր` մշակույթի, զբոսաշրջիկության, օդային հաղորդակցության եւ սեյսմիկ պաշտպանության բնագավառներում: Ռոբերտ Քոչարյանն այցելել է Բուենոս-Այրեսում Հայաստանի դեսպանատուն, Սուրբ Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցի:

Նա կմասնակցի համընդհանուր հայակական բարեգործական միության շենքին հուշատախտակի բացման արարողությանը: Այսօր Սերվանտեսի անվան թատրոնում նախագահը կհանդիպի Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Վաղը, նախագահի կողմից գլխավորվող պատվիրակությունը կմեկնի Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեո:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *