ԵՎՐԱԶՏԸ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄՏԱԴԻՐ Է ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net – ԵվրԱզՏԸ-ի գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտան ծրագրում է մոտ ժամանակներս այցելել Հայաստան: Այդ մասին, ինչպես հաղորդում է “Արմինֆո” գործակալությունը, Դուշանբեյում հայ լրագրողներին է հաղորդել ինքը` Գ.Ռապոտան:

Նրա խոսքերով, Երեւանում նախատեսվում է քննարկել Հայաստանի եւ ԵվրԱզՏԸ-ի միջեւ դիրքորոշումների մերձեցման հարցերը: Գ.Ռապոտան նշել է, որ այժմ, երբ Հայաստանին ԵվրԱզՏԸ-ի դիտորդի կարգավիճակ է տրամադրվել, արդեն հնարավոր է փոխգործակցություն տնտեսության որոշակի ոլորտներում: Մասնավորապես, նա նշել է Հայաստանի հիդրոէներգետիկ պաշարների յուրացման բնագավառը: Հիշեցնենք, որ ԵվրԱզՏԸ-ին անդամակցում են` Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *