Հայաստանը դիտորդի կարգավիճակով ընդգրկվում է ԵՎՐԱԶՏԸ-ի կազմում

Դուշանբեում մեկնարկել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության (ԵվրԱզՏԸ) միջպետական խորհրդի ընդլայնված կազմով հանդիպումը։ Կառավարական նստավայրում ընթացող հանդիպմանը Հայաստանը դիտորդի կարգավիճակով ընդգրկվել է ԵվրԱզՏԸ-ի կազմում։

ԵվրԱզՏԸ-ի ղեկավար, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների անունից շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Նազարբաեւն ընդգծել է, որ Եվրազեսը ինտեգրման կարեւոր միջոց է։

Ղազախստանի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է սահմանել կազմակերպության զարգացման հիմնական ուղղությունները, որոնց վրա էլ պետք է հետագայում կենտրոնանալ։ Նզարբաեւն ընդգծել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ԵվրԱզՏԸ անդամ պետությունների գործարարների աշխատանքը կազմակերպելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *