ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ

PanARMENIAN.Net – Ցեղասպանության ուսումնասիրման հայ-թուրքական հանձնաժողովի ձեւավորումը կարող է օգտակար լինել, սակայն ոչ թե ցեղասպանության բուն փաստը ուսումնասիրելու համար, այլ այդ հարցը քննարկելու եւ լուծման ուղիներ գտնելու համար: Այդ մասին այսօր “Ծանրագույն հանցագործություն, ծայրահեղ մարտահրավերներ. Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները” միջազգային համաժողովի ընթացքում լրագրողներին է հայտարարել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, եթե հանձնաժողովը ստեղծվի այդ նպատակով, ապա հայկական կողմը դեմ չի լինի: Ինչպես նշել է Ա.Մարգարյանը, Հայոց ցեղսպանության ճանաչումը անհրաժեշտ է մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնությունը կանխելու համար եւ ունի համամարդկային արժեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *