PanARMENIAN.Net – Եթե Հայոց ցեղասպանությունը չճանաչվի եւ չդատապարտվի, ապա նման հանցագործութունները մարդկության դեմ կկրկնվեն: Այդ մասին այսօր “Ծանրագույն հանցագործություն, ծայրահեղ մարտահրավերներ. Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները” միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ 20 դարում եղել է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ Հոլոքոսթը, Ռուանդայի ցեղասպանությունը եւ այլ ցեղսպանություններ այլ երկրներում: “Չի նշանակում սա արդյո՞ք որ ցեղասպանության սպառնալիքը անպակաս է մարդկությունից նրա ողջ զարգացման ընթացքում”, – նշել է նա: Վ.Օսկանյանի խոսքերով, “հայկական հարցը” վաղուց արդեն դուրս է եկել զուտ հայկականի շրջանակներից, ինչի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ 50 երկրների ներկայացուցիչներ այսօր Երեւանում մեկնարկած միջազգային համաժողովի ընթացքում փորձում են ուղիներ գտնել ապագայում ցեղասպանության կրկնումը կանխարգելելու համար: