ԲԱԶՄԱԹԻՎ ԵՐԿՐՆԵՐԻ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԿՃԱՆԱՉԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net – Շատ պետությունների ճնշման տակ Թուրքիան այնուամենայնիվ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայտարարել է այսօր Երեւանում թուրքական “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինկը: Նրա խոսքերով, ճնշման տակ արված ճանաչումը բավարար չէ, անհրաժեշտ է ցեղասպանության գիտակցված ճանաչում: Ինչպես նշել է Դինկը, հակառակ դեպքում Թուրքիան ինչպես կճանաչի ցեղասպանությունը, այնպես էլ կմոռանա դրա մասին: Բվարար չէ, որ ցեղասպանությունը ճանաչում ստանա միայն Թուրքիայի իշխանությունների կողմից, արժեքավոր է նաեւ թուրք ժողովրդի ճանաչումը: Անդրադառնալով Թուրքիայի առաջարկին փաստերի ուսումնասիրության հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ` նա նշել է, որ անհրաժեշտ է օգտվել այս առիթից, քանի որ, նրա խոսքերով, դա նոր հնարավորություն է հրապարակելու նոր, նախկինում անհայտ փաստեր 1915 թվականի իրադարձությունների մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *