Հայաստանի եւվ ՄԱԷ միջեւ ստորագրվել են մի շարք պայմանագրեր

PanARMENIAN.Net – Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվել են` “Ներդրումների խթանման եւ փոխադարձ պահպանվածության վերաբերյալ”, “Կրկնակի հարկադրումից խուսափելու վերաբերյալ”, “Առեւտրատնտեսական համագործակցության մասին” միջկառավարական պայմանագրեր:

Ինչպես տեղեկացնում է “Արմինֆո” գործակալությունը, Հայաստանի եւ ՄԱԷ գործարար շրջանների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշել է ստորագրված պայմանագրերի կարեւորությունը` հաշվի առնելով երկու երկրների միջեւ առեւտրա-տնտեսական եւ ներդրումային համագործակցության խորացումը: Օգտվելով առիթից, նա հրավիրել է արաբ ձեռնարկատերերին այցելել Հայաստան, ծանոթանալ իրենց հայ գործընկերներին եւ նրանց ներդրումային հնարավորություններին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *