Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը: Նրա խոսքերով, հայրենիք ամեն այցելության հետ նա ավելի շատ հայերեն բառեր է սովորում: “Հնարավոր է, ես շուտով կարողանամ լավ խոսել հայերեն: Ես շատ կցանկանայի, որ ֆրանսերենը երկրորդ լեզուն դառնար Հայաստանում: Ճիշտ է, այստեղ շատ ավելի ընդունված է ռուսերենը, սակայն գոնե երրորդ տեղում թող ֆրանսերենը լինի”, – ասել է Ազնավուրը: Մեծ շանսոնյեի խոսքերով, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը իր իրականացած երազանքն է: Իր հերթին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Քյունին նշեց, որ լսում է Շարլ Ազնավուրի երգերը պատանեկան հասակից եւ միշտ եղել է նրա երկրպագուն: “Ազնավուրի երգերը շատ թանկ են ինձ համար, բայց հատկապես ես սիրում եմ La Boheme”, – ասել է նա: