Նոր շենքում վերաբացվեց Երեւանի պատմության թանգարանը

Այսօր Երեւանի քաղաքապետարանի մասնաշենքերից մեկում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, հանդիսավորությամբ վերաբացվեց Երեւանի պատմության թանգարանը:

87 հազար ցուցանմուշ եւ շուրջ 75-ամյա պատմություն ունեցող այս թանգարանը մինչեւ օրս մի քանի անգամ շենքից շենք էր տեղափոխվել: Այս նոր շենքի կառուցման եւ կահավորման համար կառավարությունը հատկացրել էր 71 միլիոն դրամ:

“Երեւանի պատմության թանգարանը գտել է իր մշտական եւ վերջնական հանգրվանը”, – իր խոսքում ասաց քաղաքապետ Երվանդ Զախարյանը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցեր ուղղելու հնարավորություն լրագրողներին չտրվեց: Երկրի ղեկավարը կտրեց կարմիր ժապավենը, շուրջ մեկ ժամ շրջեց քառահարկ թանգարանի ցուցասրահներում ու հեռացավ:

Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, ով ուղեկցում էր նախագահին ու ներկայացնում ցուցանմուշները, լրագրողներին ասաց, որ Ռոբերտ Քոչարյանին առավել հետաքրքրել էին քաղաքաշինության նմուշները, հին Երեւանը պատկերող նկարները, գորգերը:

Իրինա Հովհաննիսյան
www.azatutyun.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *