ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ Է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում Է.

“Շնորհավորում եմ Հայաստանի թատերական գործիչներին եւ թատերասերներին` Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:

Մեր ժողովրդի մշակույթի եւ հասարակական գործունեության մեջ թատրոնը միշտ ունեցել է առանձնահատուկ կարեւորություն: Գուցե օրինաչափ է, որ մեզանում ոչ ոք չի վայելել այնպիսի սեր եւ լայն ժողովրդականություն, ինչպես հայ բեմի մեծ վարպետները: Մենք կարեւորում ենք նրանց ավանդույթների նորօրյա շարունակումն ու զարգացումը:

Մեծ է թատրոնի առաքելությունը նաեւ նոր Հայաստանի հոգեւոր-մշակութային դաշտում: Վաղվա Հայաստանի նկարագիրը կախված է մեր այսօրվա աշխատանքից եւ մանավանդ մշակութային օջախների գործունեության արդյունավետությունից:

Ջերմորեն շնորհավորելով տոնի առթիվ` բեմարվեստի մեր բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ նոր` վառ ներկայացումներ, ստեղծագործական վերելք եւ հաջողություններ”:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *