Այսօր տեղի կունենա Իրան-Հայաստան գազամուղի պաշտոնական բացումը, որին կմասնակցեն երկու երկրների նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Մահմուդ Ահմադինեջադը: Հայկական պատվիրակությունը, ՀՀ նախագահի ղեկավարությամբ, նախօրոեին մեկնել է Մեղրի: Պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը, “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:
Իրան-Հայաստան գազամուղի 141 կմ-անոց հատվածի կառուցումը սկսվել է 2004 թ. նոյեմբերին: Առաջին փուլում Հայաստանն օրական կստանա մինչև 1,5 մլն խմ գազ: Ծրագրի երկրորդ մասով նախատեսվում է կառուցել գազամուղի` Քաջարան-Արարատ 150 կմ-անոց հատվածը: Ծրագիրն ընդհանուր առմամբ գնահատվում է 200-250 մլն դոլար: