Գայանե Քոչարյան

Ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 23-ին, Ստեփանակերտ քաղաքում: 2000 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի` Ա. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:

2005-2006 թթ. սովորել է Լոնդոնի Համալսարանի` Օրիենտալ և Աֆրիկյան Գիտությունների Դպրոցի մագիստրատուրայի միջազգային իրավունքի բաժնում:
2006-2007 թթ. աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում որպես աշխատակազմի ղեկավարի խորհրդական:

Ամուսնացած է: Ամուսինը` Վիգեն Չատինյան:

 

Վիգեն Չատինյան

Վիգեն Արայի Չատինյանը ծնվել է 1984 թվականի հունվարի 27-ին Երևանում: 2000 թվականին ավարտել է Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը:

2000-2005 թթ. սովորել է Պետական Կառավարման Համալսարանի Միջազգային Տնտեսագիտության ֆակուլտետի Միջազգային Տնտեսական Գործունեության Կառավարման ամբիոնում, Մոսկվա քաղաքում:
2005-2008 թթ. սովորել է վերոնշյալ համալսարանի Միջազգային Տնտեսական Գործունեության Կառավարման ամբիոնի ասպիրանտուրայում և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2008-2009 թթ. աշխատել է “Բարս պլյուս” ՍՊԸ-ի տնօրեն:
2009-2010 թթ. աշխատել է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի Սոցիալական Ենթակառուցվածքային ծրագրերի բաժնում որպես գլխավոր մասնագետ:
2010-2011 թթ. հանդիսացել է “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի Սոցիալական Ենթակառուցվածքային ծրագրերի բաժնի պետ:
2011 թվականի փետրվար ամսից հանդիսանում է Երևանի Քաղաքապետարանի` Զարգացման և Ներդրումային ծրագրերի վարչության Միջազգային ներդրումների և այլ հաստատությունների ծրագրերի բաժնի պետ:

Ազատ ժամանակ նախընտրում է զբաղվել լեռնադահուկային սպորտով և բիլլիարդ խաղալ: