Голос Армении. "Только лишь в очередной раз очернил собственную
23.06.2005. Հայաստանյան բջջային կապի երկրորդ օպերատորը
30 Հուն 2011  
30.06.2011  |  10:33   |   Թերթեր և ամսագրեր

01.07.2005. Ազատվեցի՞նք "ԻԶԻ"-ների "սև շուկայից"

Երեկ Կառավարության ընդունելությունների տանը բջջային կապի երկրորդ օպերատորի` "VivaCell"-ի մուտքը ողջունելու էին եկել հանրապետության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները` ՀՀ նախագահի գխավորությամբ: Ներկաների թվում չկային միայն "ԱրմենՏելի" ներկայացուցիչները:

Այսուհետ ո±ր կապից եք օգտվելու հարցին տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց. "Որը լավ ծառայություններ կմատուցի, նրանից էլ կօգտվեմ` տեսնելով "VivaCell"-ի ներմուծած գերժամանակակից սարքավորումները, իմ կարծիքով, որակը շատ լավն է լինելու": Երբ "Ղ-Տելեկոմը" հաստատեց ավելի ցածր սակագներ, քան "ԱրմենՏելը", ենթադրություններ արվեցին, թե առաջին օպերատորը կիջեցնի գները: Պարոն Մանուկյանը հաստատեց այս ենթադրությունները.

"Առաջիկայում "ԱրմենՏելն" ավելի ցածր սակագներ կհաստատի հատկապես բջջային կապի համար, արդեն գրավոր դիմել է ինձ: Էն ժամանակ որ ասում էի` ես հակամոնոպոլիստ եմ, այ սրա համար էի ասում. մրցակցությունը միշտ էլ բերելու է բարձր որակ եւ մրցունակ գներ: Մենք 3-4 տարի դժգոհում էինք "ԱրմենՏելի" բջջային կապի որակից, այսօր նրանք ստիպված պիտի լինեն բարելավել որակը: Ես ամենաշատը ուրախ եմ, որ այդ չարաբաստիկ Իզի քարտերի խնդիրը լուծվեց":

Ի դեպ, պարոն Մանուկյանի հավաստմամբ, Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ Իզի քարտը սեւ շուկայում է վաճառվում. "Ամոթ էր մեզ համար պարզապես, ոչինչ, վաղվանից էլ էդ խնդիրը չենք ունենա":

Պատվավոր հյուրերի ցանկում, ինչպես նաեւ լրագրողների ուշադրության կենտրոնում էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա որոշ "ճշտումներ" արեց իր ու եղբոր` Վահան Հարությունյանի շուրջ պտտվող վերջին տեղեկությունների մասին.

"Ղ-Տելեկոմի ընտրությունը կատարվել է ոչ մեր մասնակցությամբ, այդ որոշումն ընդունել է մրցութային հանձնաժողովը: Ինչ վերաբերում է իմ հարաբերություններին, բնականաբար ես ոլորտում պրակտիկորեն բոլորին ծանոթ եմ: Այն լուրերը, որ շրջանառվում են, ուղղակի ծաղր են, ես իսկապես հանգստացել եմ Լիբանանում` իմ ընտանիքով, իմ հաշվին, եւ մեկ անգամ, այո, մենք ընթրել ենք պարոն Ֆաթուշի հետ, բայց սա բացարձակապես չի կապվում ոլորտում մեր աշխատանքի հետ, այդ աշխատանքը մենք նախաձեռնել էինք շատ ավելի վաղուց":

Իսկ եղբոր իրավաբանական գրասենյակի անունով պետական ռեգիստրում "Ղ-Տելեկոմի" գրանցվելու առնչությամբ նախարարն ասաց. "Իմ եղբայրները վաղուց են իրավաբանական ծառայություններ մատուցում, եւ այն, որ իրենց են ընտրել, խոսում է մատուցած ծառայությունների որակի մասին: Եթե դուք էլ զբաղվեիք բիզնեսով եւ որոշեիք, թե ում ծառայություններից օգտվեիք, առաջին հերթին դուք էլ կդիտարկեիք իրենց թեկնածությունը` զուտ մասնագիտական պատրաստվածության առումով":

Պարոն Հարությունյանը նաեւ ներկայացրեց նոր օպերատորի առավելությունները. "VivaCell"-ն ի վիճակի է սպասարկել 300 հազար բաժանորդի: Դա մի թիվ է, որին "ԱրմենՏելը" չկարողացավ հասնել անցած 7 տարիների ընթացքում":

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
"Առավոտ" օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: