23.06.2005. Հայաստանյան բջջային կապի երկրորդ օպերատորը
29.09.2009. Խելացի երիտասարդները խրախուսվում են
30 Հուն 2011  
30.06.2011  |  23:44   |   Համացանց

01.07.2005. Բջջային կապի երրորդ օպերատորի մուտքը հայկական շուկա հնարավոր է 2010թ. ոչ շուտ

Բջջային կապի երրորդ օպերատորի մուտքը Հայաստան հնարավոր է 2010 թվականից ոչ շուտ: Այդ մասին "Ղ-Տելեկոմ" ընկերության VivaCell ապրանքանիշի երեկ տեղի ունեցած շնորհահանդեսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ "Ղ-Տելեկոմը" դարձել է Հայաստանում բջջային կապի ծառայությունների տրամադրման իրավունքի տենդերի հաղթողը, այդպիսով գրավելով "ԱրմենՏել" ընկերությունից հետո երկրորդ տեղը բջջային կապի հայկական շուկայում:

Ավելի վաղ ոլորտը հանդիսացել է 90 տոկոսով հեռահաղորդակցությունների հունական ՕՏԵ հսկային պատկանող "ԱրմենՏել" ընկերության մենաշնորհը: Շնորհահանդեսին, որի ժամանակ հնչել է VivaCell ցանցի "առաջին զանգը", ներկա է եղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կառավարության անդամներ, գործարար եւ քաղաքական շրջանակների ներակայցուցիչներ, ինչպես նաեւ հասարակական գործիչներ եւ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Լրագրողների հետ զրույցում Հայաստանի արդարադատության նախարարը ընդգծել է, որ բջջային կապի հայկական շուկայում առաջին անգամ հայտնվել է իրական մրցակցություն, որը զգացվում է արդեն այսօր: Նրա խոսքերով, Հայաստան հեռահաղորդակցությունների շուկա "Ղ-Տելեկոմ" ընկերության մուտքը թելադրված էր ռազմավարական բնույթի պատճառներով: Հիշեցնենք, որ "Ղ-Տելեկոմը" Լեռնային Ղարաբաղի ազգայի օպերատոր "Ղարաբաղ-Տելեկոմի" դուստր ձեռնարկությունն է:

"Ադրբեջանը ցանկանում էր զրկել Ղարաբաղին արտաքին աշխարհի հետ կապից, սակայն մենք դա թույլ չտվեցինք: Մենք հաղթեցինք",- ընդգծել է նա:

Ինչպես նշել է Դավիթ Հարությունյանը, - ""Ղ-Տելեկոմը" մտադիր է մոտ ժամանակներս իր ծառայությունները տրամադրել շուրջ 300 հազար բաժանորդի, իսկ "ԱրմենՏելը" չկարողացավ հասնել նման արդյունքի յոթ տարվա աշխատանքի արդյունքում, ունենալով մենաշնորհատերի կարգավիճակ":

Նրա խոսքերով, "Ղ-Տելեկոմն" ունի հսկայական կադրային ներուժ: Իր հերթին Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը ակնկալում է բջջային բանակցությունների եւ ինտերնետի սակագների էական իջեցում: Նրա խոսքերով, "Ղ-Տելեկոմը" բարձրորակ սարքավորումներ է բերել Հայաստան, որոնք թույլ են տալիս բաժանորդների թիվը հասցնել 500 հազարի: Մանուկյանը նշել է, որ սակագները մտադիր է իջեցնել նաեւ "Ղ-Տելեկոմի" մրցակից "ԱրմենՏելը":

"Նրանք արդեն դիմել են այդ հարցով տրանսպորտի եւ կապի նախարարությանը, որը կանոնակարգող մարմին է",-ասել է նա: Ինչպես ավելի վաղ նշել էր Մանուկյանը, "Ղ-Տելեկոմը" Եվրոպայից Հայաստան է ներկրել ընդհանուր առմամբ 100 մլն եվրոյի սարքավորումներ, հաղորդում է "Ռեգնում" գործակալությունը:

PanArmanian.net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: