28.04.2005. "Հայաստան" համահայկական հիմնադրամ
05.07.2005. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը օրվա
02 Հուլ 2011  
02.07.2011  |  15:37   |   Ելույթներ և ուղերձներ

02.06.2005. Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրությունը

Համարը` ՆԿ-127-Ն
Տեսակը` Ինկորպորացիա
Տիպը` Կարգադրություն
Կարգավիճակը` Գործում է
Սկզբնաղբյուրը` ՀՀՊՏ 2005.06.15/37(409)
                       Հոդ. 671
Ընդունման վայրը`         Երևան
Ընդունող մարմինը`        ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը`      02.06.2005
Ստորագրող մարմինը`       ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը`    02.06.2005
Վավերացնող մարմինը`       -
Վավերացման ամսաթիվը`     -  
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը` 16.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը`    - 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՐԹԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով "Սինոփսիս Արմենիա" փակ բաժնետիրական ընկերության և "Հայաստան" համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագիրը` որոշում եմ.

1. Հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևներ և դրանք յուրաքանչյուր տարի շնորհել հետևյալ անվանակարգերով`

ա) բակալավրիատի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր).
բ) մագիստրատուրայի լավագույն ուսանող (1-ին և 2-րդ կարգեր).
գ) լավագույն ասպիրանտ (1-ին և 2-րդ կարգեր).
դ) լավագույն ուսանողուհի.
ե) լավագույն աշակերտ:

2. Հաստատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևները յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում են համանուն վկայագրի և դրամական պարգևի ձևով:

4. Ի գիտություն ընդունել, որ`

ա) հանձնաժողովի կողմից պարգևների թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է` համաձայն "Սինոփսիս Արմենիա" փակ բաժնետիրական ընկերության և "Հայաստան" համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի.
բ) յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվող դրամական պարգևները հատկացվում են "Սինոփսիս Արմենիա" փակ բաժնետիրական ընկերության կողմից:
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության 
Նախագահ Ռ. Քոչարյան

2005 թ. հունիսի 2
Երևան

Կ Ա Զ Մ

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի


Լիլիթ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

Հովիկ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ   
"Սինոփսիս Արմենիա" ՓԲԸ ԼԽ գործադիր տնօրեն

Գարեգին ՉՈՒՔԱՍԶՅԱՆ  
Այ Թի Ի ՓԲԸ նախագահ

Ոստանիկ ՄԱՐՈՒԽՅԱՆԻՆ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր

Արամ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ   
Երևանի պետական համալսարանի ռեկտոր

Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  
Էյչ Փի Էլ Էյ ՍՊԸ գործադիր տնօրեն

Մանուկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
"Քրիդենս Սիստեմս Արմենիա" ՍՊԸ տնօրեն

Արմեն ԲԱԼԴԻՐՅԱՆ   
"Յունիքոմփ" ՓԲԸ գլխավոր տնօրեն

Կազմը փոփ. 16.09.06 N ՆԿ-184-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Թումանյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: