29.07.2002. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ողջույնի ուղերձը Համահայկական
15.06.2004. "Արմենի-Մարիոթը" դարձավ միջազգային ապրանքանիշ ունեցող
14 Հուն 2011  
14.06.2011  |  14:49   |   Ելույթներ և ուղերձներ

03.02.2004. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը "Բազե. Ձմեռ 2004" համահայկական երիտասարդական հավաքին

Ողջունում եմ "Բազե. Ձմեռ 2004" համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին եւ կազմակերպիչներին:

Ուրախ եմ, որ "Բազե" երիտասարդական հավաքը ոչ միայն հաջողությամբ շարունակում է իր գործունեությունը, այլեւ որդեգրում է կազմակերպական նոր ձեւեր: 

Պահպանելով մասնակիցների լայն աշխարհագրությունը եւ համահայկական բնույթը` դուք հավատարիմ եք մնում "Բազեի" առանցքը կազմող գաղափարախոսությանը: 

Առաջին ձմեռային հավաքի անցկացումը մեր երիտասարդների ակտիվության նոր դրսեւորում է, որ արժանի է ամենայն խրախուսանքի: Բնական է, որ ձմեռային հավաքն ունի իր առանձնահատկությունները: Կարեւոր եմ համարում ձեր օրինակը, որ պետք է լինի վարակիչ մեր երիտասարդության շրջանում հատկապես ձմեռային մարզաձեւերի ավելի լայն արմատավորման համար:

Տեղյակ եմ, որ հավաքի ընթացքում քննարկվելու են երիտասարդությանը հուզող խնդիրները, նրանց հասարակականքաղաքական կեցվածքի, ինչպես նաեւ Հայաստանի երիտասարդական շարժման եւ միջազգային ինտեգրացիայի հարցեր: Այդ հարցերը Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում են: Մեր դռները բաց են ձեր նոր առաջարկների եւ գաղափարների առաջ:

"Բազե. Ձմեռ 2004" համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին մաղթում եմ հաճելի հանգիստ եւ արդյունավետ քննարկումներ:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
25.07.2018
Սա Մարտի 1-ը բացահայտե՞լու փորձ է, թե՞ հաշիվ մաքրելու. Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կվերադառնա Հայաստան։ Նա սովորաբար ամեն տարի հուլիսի սկզբին մեկնում է Հայաստանից եւ վերադառնում ամսվա վերջին։ Վերադառնալու հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, Հատուկ քննչական ծառայությունը Քոչարյանին հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ ՀՔԾ-ն մինչ այդ ծանուցագիր էր ուղարկել Քոչարյանին՝ նրան հրավիրելով հարցաքննության, բայց քանի որ ՀՀ երկրորդ նախագահը գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն համաձայնեց սպասել, մինչեւ նա վերադառնա։ Բայց մի փոքր, «խիստ տեխնիկական» հարց կա, որը մինչեւ հիմա նրա գրասենյակը չի կարգավորել՝ որտե՞ղ է տեղի ունենալու Քոչարյանի հարցաքննությունը՝ Հատուկ քննչական ծառայությունո՞ւմ, թե՞ իր նախընտրած վայրում։ Սա նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ մեզ հետ զրույցում համարեց տեխնիկական հարց, որով զբաղվում են համապատասխան պատասխանատու անձինք։ Բայց, դատելով նրա հայտարարություններից, այս տեխնիկական հարցն իր մեջ որոշակի ամբիցիաներ է պարունակում՝ պայմանավորված Քոչարյանի ստատուսով։ Կարճ ասած՝ Քոչարյանն ուզում է, որ ՀՔԾ-ն գա իր մոտ, ոչ թե ինքը գնա ՀՔԾ, թեպետ ՀՔԾ պետն արդեն հասկացրել է, թե որ դեպքերում են հարցաքննությունը կազմակերպում անձի նախընտրած վայրում, եւ այդ դեպքերի մեջ Քոչարյանի պարագան կարծես թե չի մտնում։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: