TOP-NEWS.am - Նոր կայք` նոր քաղաքականություն
Mediamax.am. Վիկտոր Սողոմոնյան. "Պատվերով հոդվածները մեր գործելաոճը
03 Հուն 2011  
03.06.2011  |  09:48   |   Ելույթներ և ուղերձներ

03.05.2002. Ռոբերտ Քոչարյանի ելույթը Արգենտինայի միջազգային հարաբերությունների խորհրդում

Տիկնայք եւ պարոնայք

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահին եւ Խորհրդի անդամներին ինձ այսօր հյուրընկալելու համար: Հուսով եմ, որ մեր քննարկումն առիթ կհանդիսանա կարծիքների հետաքրքիր փոխանակման, ինչն էլ ավելի կընդլայնի տարածաշրջանային եւ միջազգային տարբեր խնդիրների մասին մեր պատկերացումները:

Կցանկանայի սկսել` եւս մեկ անգամ հաստատելով Արգենտինայի հետ մեր հարաբերություններն ավելի բազմաբնույթ դարձնելու եւ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի պատրաստակամությունը: Այս նպատակներն Արգենտինայի քաղաքական ղեկավարության հետ մեր քննարկումների կորիզն են կազմում: Ինձ շատ են ոգեւորում իմ պաշտոնակցի հետ բանակցությունների ոգին եւ մեր հարաբերություններին նոր որակ հաղորդելու նրա վճռականությունը: Հայաստանն ու Արգենտինան աշխարհագրական առումով հարեւաններ չեն. մեզ հազարավոր կիլոմետրեր են բաժանում: Սակայն մեր երկու ժողովրդների երկարատեւ եւ առարկայական շփումների պատմությունն ու ընդհանուր արժեքները դարձել են այն հիմքը, որի վրա կառուցում ենք մեր ներկայիս գործընկերությունը: Բացի այդ, Լատինական այբուբենի շնորհիվ, մենք հարեւաններ ենք բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, որտեղ աշխատում ենք միասին, եւ մեր տեղերը բավականին մոտ են միմյանց:

Արգենտինան տուն է դարձել մեր հազարավոր հայրենակիցների համար: Նրանցից շատերն Արգենտինայի ափերին հասել են հուսահատությունից դրդված եւ անցյալ դարասկզբին տեղի ունեցած ցեղասպանության հետեւանքով: Նրանք վերակառուցեցին իրենց կյանքը եւ մեծապես հպարտություն են ապրում այս երկրում: Այսօր նրանք ձեր երկրի օրինապահ քաղաքացիներ են եւ խորապես ինտեգրված են Արգենտինայի հասարակության մեջ: Նրանցից շատերը բարձր դիրքերի են հասել ամենատարբեր բնագավառներում: Հայերը խորապես երախտապարտ են այս երկրին ու նրա ժողովրդին` իրենց գթասրտության եւ հյուրընկալության համար: Այսօր արգենտինահայ համայնքն այն ամուր կամուրջն է, որ կապում է մեր երկու ազգերը եւ ամրապնդում մեր բարեկամությունը:

Հայաստանի Հանրապետության նախագահի այս այցն Արգենտինա խորհրդանշական է, քանի որ այն համընկնում է մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տասնամյակի հետ: Այս տասը տարիների ընթացքում մենք պահպանել ենք գերազանց քաղաքական երկխոսություն բոլոր մակարդակներում: Մենք կարող ենք նաեւ ընդլայնել մեր երկկողմ հարաբերությունները` դրանք տարածելով այլ բնագավառների վրա, ինչպիսիք են կրթությունը, գիտությունն ու մշակույթը: Մեր տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների համեստ մակարդակը պետք է որ աճի Արգենտինայի նախագահի հետ մեր քննարկումների արդյունքում:
 
Տիկնայք եւ պարոնայք,

Տասը տարի առաջ Հայաստանի անկախության վերականգնումը մեզ հնարավորություն տվեց վերակառուցել մեր պետական կառույցներն ու վերգտնել մեր տեղն աշխարհում: Մենք բռնեցինք ժողովրդավարական արժեքների եւ շուկայական տնտեսության վրա հիմնված ազատ երկիր կառուցելու ճանապարհը: Մենք միշտ այս նպատականերն ենք հետապնդել, չնայած այցյալից ժառանգած եւ անցումնային շրջանի հետ կապված մի շարք դժվարություններին: Այս խոչընդոտները չեն կոտրել մեր վճռականությունը:

Մենք շարունակում ենք Հայաստանում համապարփակ օրենսդրական բարեփոխումներ իրականացնել: Միեւնույն ժամանակ Հայաստանն ինտեգրվում է եվրոպական կառույցներին, որին եւ պատկանում է:

Անցյալ տարի Հայաստանի Եվրոպայի Խորհրդի անդամ դառնալը վկայում է, որ մեր ներքին բարեփոխումները հասել են հաջողության որոշակի իմաստալի մակարդակի: Մենք արդեն գործածության մեջ ենք դրել մի շարք օրենսդրական ակտեր երկրում քաղաքական բազմազանությունն ապահովելու եւ ժողովրդավարական ընտրությունների պրակտիկան կատարելագործելու համար: Վստահ եմ, որ մյուս տարվա նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները ցույց կտան Հայաստանի ժողովրդավարության հասունությունը:

Մենք նոր տնտեսական միջավայրի եւ ներդրումների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու նպատակով զգալի օրենսդրական դաշտ ենք մշակել` մի փաստ, որ միջազգայնորեն ճանաչվել է: Մեր օրենսդրությունն այժմ հիմնականում համապատասխանում է բաց տնտեսության եւ ազատականացված առեւտրի չափանիշներին: Մասնավոր սեկտորը դարձել է մեր տնտեսական աճն ապահովող շարժիչ ուժը եւ նոր աշխատատեղերի հիմնական ստեղծողը: Կառավարությունը կշարունակի խրախուսել եւ աջակցել Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումներին: 

Մեր այսօրվա առաջնությունն է անել այնպես, որ կայուն տնտեսական աճը վերածվի բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, օպտիմալացնել մեր ռեսուրսները եւ վերացնել վատ կառավարումը: Այս ուղղությամբ օրենսդրական եւ գործնական միջոցներ են ձեռնարկվում, որոնց նպատակն է բարեփոխել քաղաքացիական ծառայությունը, կատարելագործել հարկային եւ մաքսային վարչարարությունը, բարձրացնել նպատակաուղղված սոցիալական պաշտպանության ծրագրերի իրականացման արդյունավետությունը, իտակցելով, որ դեռեւս շատ անելիքներ ունենք, միեւնույն ժամանակ չենք կարող ժխտել այն ակնհայտ առաջընթացը, որին արդեն հասել ենք:

Տիկնայք եւ պարոնայք,

Վերոհիշյալ քայլերը դառնալու են մեր տնտեսական անվտանգության երաշխիքը: Սակայն անկախության առաջին իսկ օրերից մի շարք գործոնների ազդեցությունը փորձությունների է ենթարկել մեր ազգային անվտանգությունը: Մեր տարածաշրջանը հայտնի է իր բարդ քաղաքական, պատմական, տնտեսական եւ էթնիկական հարաբերություններով: Այն միշտ եղել է ինտրիգների եւ աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ: Տարածաշրջանը նաեւ միշտ զգայուն է եղել Եվրոպայի եւ նրա շուրջ փոփոխվող ուժերի նկատմանբ: Որպես կանոն, մեծ տերություններից մեր տարածաշրջանի կախվածությունը բերել է հակասական հույսեր, առճակատում, եւ, որպես դրանց արդյունք` նաեւ վիշտ ու զրկանք: Յուրաքանչյուր կայսրություն իր հետ բերել է տարբեր մշակութային արժեքներ: Տարածաշրջանի կրոնական եւ էթնիկական բարդ կառուցվածքի հետ նրանց համակցությունը ստեղծել է բարդ ու խճճված փոխհարաբերություններ: Տարածաշրջանի պատմական հակասությունների հաղթահարումը մեր ժամանակների ամենաբարդ եւ լուրջ խնդիրներից է: Կոմպլեմենտարության արտաքին քաղաքականության միջոցով Հայաստանին հաջողվել է արդյունավետ աշխատել մեր հարեւանների, ինչպես նաեւ տարածաշրջանային տերությունների եւ Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հետ: Մեծ տերությունների շահերի բախումից օգտվելու փորձերի փոխարեն մենք ձգտում ենք օգուտ քաղել լարվածությունը թուլացնելու եւ նրանց շահերը մոտեցնելու ճանապարհներ փնտրելու միջոցով: Այդ քաղաքականությունը նաեւ ամրապնդում է տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կառույցներում մեր քաղաքական ու տնտեսական ինտեգրումը:

Տիկնայք եւ պարոնայք,

Հայաստանը Եվրոպային ամուր կապելու մեր ընտրությունը պայմանավորված չէ միայն մեր պատմական կապերի գիտակցությամբ: Մենք գիտակցում ենք եվրոպական կառույցներում Հայաստանի անվտանգությունն ու բարգավաճումը ապահովելու ռազմավարական առաջնությունը, ործընկերության եւ համագործակցության պայմանագրի շրջանակում մենք արդեն Եվրամիության հետ համագործակցության զգալի օրակարգ ենք մշակել: Մեր անդամակցությունը Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությանը կարեւոր գործիք է Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու եւ քաղաքական ու ժողովրդավարական բարեփոխումներն առաջ տանելու համար:

ԵԱՀԿ-ին է վստահված նաեւ մեր այսօրվա ամենադժվար խնդիրներից մեկի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կարգավորմանը օգնելը: Սա այն ժողովրդի պատմությունն է, որին Խորհրդային եւ ադրբեջանական իշխանությունները մերժել են իր ինքնորոշման իրավունքը: Այդ ժողովուրդը ենթարկվել է ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոչ միայն պաշտպանել է իր օրինական իրավունքներն, այլ նաեւ ստեղծել է ինքնակառավարման ամուր կառույցներ: Ահա թե ինչ է իրականում տեղի ունեցել. ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում նախկին Ադրբեջանի տարածքում երկու անկախ պետություններ են ձեւավորվել` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման իրավական հիմքերը անթերի են, եւ մենք պատրաստ ենք հակամարտության կարգավորումը քննարկել իրավական դաշտում: Այս երկու երկրների միջեւ սահմանն իրականում համապատասխանում է Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդագրական բնակեցվածության պատմական բաժանմանը: Մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ ինքնապաշտպանության իրավունքը: Մենք դա չենք դիտում որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում, քանի որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ ադրբեջանական պետության մաս չի եղել: Ավելին, Լեռնային Ղարաբաղը գրավելու ցանկացած փորձ մենք դիտելու ենք որպես ագրեսիա, որը կատարվում է մյուսի տարածքն անօրինական ձեւով զավթելու նպատակով:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում է մյուս հակամարտություններից նրանով, որ ութ տարի առաջ կողմերի միջեւ հաստատված զինադադարը պահպանվում է առանց որեւէ արտաքին ուժի: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը` Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության շրջանակում` բանակցությունների միջոցով: Միջնորդների եւ համանախագահող երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների ջանքերը անցյալ տարի բերեցին Փարիզյան սկզբունքներին, որոնք ճիշտ նախանշում են փոխզիջման սահմանները: Վստահ եմ, որ այդ սկբունքների հիման վրա հնարավոր է հասնել տարածաշրջանում կայուն խաղաղության: 

Հայաստանը շարունակում է սատարել Հարավային Կովկասի պետությունների միջեւ տարածաշրջանային համագործակցությունը: Մենք վստահ ենք, որ համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի մեր ժողովրդների միջեւ ավելի սերտ շփումներին եւ իր ավանդը կունենա փոխվստահության ամրապնդման ու գոյություն ունեցող անվստահությունը հաղթահարելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում: Հեռանկարում, տարածաշրջանային ինտեգրացման գործընթացները կդնեն տեւական խաղաղության եւ կայունության հիմքերը: Մենք պաշտպանում ենք համագործակցության միջոցով կարգավորմանը հասնելու բանաձեւը: Այս առումով մենք ողջունում ենք միջազգային համայնքի, այդ թվում` ՄԱԿ-ի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի եւ մյուսների աջակցությունն ու խրախուսանքը: Տարածաշրջանային համագործակցությունը կօգնի մեզ բարձրացնել մեզանից յուրաքանչյուրի կարողությունները եւ տարածաշրջանն ավելի գրավիչ կդարձնի աշխարհի բիզնես համայնքի համար:

Հայաստանը շարունակում է իրականացնել տարածաշրջանային հարեւան երկրների հետ լավ հարաբերություններ եւ համագործակցություն զարգացնելու իր քաղաքականությունը: Այս բոլոր տարիների ընթացքում Իրանը միշտ կարեւոր գործընկեր է եղել Հայաստանի համար: Մենք բարձր ենք գնահատում մեր հարավային հարեւանի հավասարակշռված մոտեցումը տարածաշրջանային հարցերին: Իրանը Հայաստանի համար կարեւոր ճանապարհ է էներգակիրների եւ տրանսպորտային հաղորդակցության բազմազանություն ապահովելու համար:

Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ մնում են վերջինիս անզիջողական ադրբեջանամետ կեցվածքի եւ Հայաստանի շարունակվող շրջափակման պատանդը: Մենք Թուրքիային կոչ ենք արել եւ շարունակում ենք կոչ անել Հայաստանի հետ հարաբերություններ սկսել առանց նախապայմանների: 1915 թ.-ի հայերի ցեղասպանության փաստը ճանաչելու Թուրքիայի շարունակվող մերժումը մնում է հոգեբանական եւ քաղաքական խոչընդոտ, որը պետք է հաղթահարվի: Մենք դժվար անցյալ ենք ունեցել: Քանի դեռ Թուրքիան շարունակում է մերժել այդ անցյալը, մեր հաշտեցումը մնում է անվստահության պատանդ:
 
Տիկնայք եւ պարոնայք,

Սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններն առաջ են քաշել միջազգային անվտանգության նոր սպառնալիքների խնդիրը: Մեր տարածաշրջանը պաշտպանված չէ նման սպառնալիքներից: Ներկայումս ազգային անվտանգության եւ միջազգային համագործակցության մասին մեր նախկին պատկերացումները կարեւոր փոփոխությունների են ենթարկվում: Անվտանգության նոր զարգացող կառույցները նոր խթան են ստացել: Մենք ակնկալում ենք, որ նախկին հակառակորդների միջեւ համագործակցության ակտիվացում եւ միասնական ջանքերի գործադրում աշխարհում խաղաղություն հաստատելու համար:

Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերությունն ու դաշնակից կապերը արտացոլում են երկու ժողովրդների միջեւ եղած ավանդական բարեկամությունը, ինչպես նաեւ առանց ուժերի ավանդական հավասարակշռությունը խախտելու տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու մեր ձգտումը: Տարածաշրջանում Ռուսաստանի շահերն անտեսելու փորձերը վտանգում են մեր տարածաշրջանային անվտանգության կառույցները: Ռուսաստանի հետ անվտանգության հարցերում համագործակցությունն իրականցվում է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ նախկին խորհրդային վեց պետությունների միջեւ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում: Դրան զուգահեռ մենք հաջողությամբ համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ` ՙգործակցություն հանուն խաղաղության՚ ծրագրի շրջանակում: Ներկայումս մենք ուղիներ ենք նախանշում Միացյալ Նահանգների հետ ռազմական համագործակցության համար: Մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների հետ ռազմական համագործակցության երեւան գալը կարող է արդյունավետ գործիք դառնալ անվտանգության նոր սպառնալիքների դեմ պայքարելու եւ արդեն գոյություն ունեցող կառույցները լրացնելու համար: Նման զարգացումները տեղի են ունենում Ռուսաստան-ՆԱՏՕ, Ռուսաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ աճող փոխգործակցության համատեքստում:

Տիկնայք եւ պարոնայք,

Այս աշխարհում, ուր տարածությունները նախկին կարեւորությունը չունեն, Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հեռավորությունը մեր հարաբերություններում այլեւս այնքան կարեւոր չէ, որքան տնտեսական համագործակցության ընդհանուր ծրագրերը, քաղաքական կամքն ու հավատը բոլոր դժվարությունները հաղթահարելու մեր ժողովուրդների վճռականության նկատմանբ: Արգենտինան նույնպես կհաղթահարի այսօրվա բոլոր դժվարությունները եւ աշխարհում հաջողության կհասնի ոչ միայն քաղաքական եւ տնտեսական ասպարեզում, այլ նաեւ` ֆուտբոլի դաշտում: Ինձ բախտ է վիճակվել դիտել Արգենտինայի թիմի խաղը աշխարհի վերջին առաջնության ժամանակ Ձեր նախագահի հետ միասին, որն այն ժամանակ Հայաստանում էր: Վստահեցնում եմ, որ մեր երկրում հազարավոր մարդիկ ձեզ հետ միասին կիսում են այն զգացումները, որ դուք ունենք ձեր հիանալի ազգային թիմի նկատմամբ: Մենք ձեզ հաջողություն ենք մաղթում:

Շնորհակալություն:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
22.04.2014
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հարգելի այցելուներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեր կայքին տված հարցազրույցի շարունակությունը: Մենք խնդրել էինք նախագահ Քոչարյանին անդրադառնալ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ Սահմանադրության բարեփոխումներին, ինչպես նաև մի քանի այլ արդիական հարցերի: Տեղեկացնենք նաև, որ մենք հարցերի մի նոր խմբաքանակ ենք ներկայացրել երկրորդ նախագահի գրասենյակ: Հարցերն առնչվում են մի շարք օրակարգային խնդիրների. այսպես կոչված կարմիր գծերին, երթևեկության խախտումներն արձանագրող տեսախցիկներին ու տուգանքների անհամաչափությանը, Որոտանի ՀԷԿ-ի կասկածելի վաճառքին և այլն: Հուսով ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք տեղեկանալ Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին նաև այս հարցերի վերաբերյալ և մի նոր հարցազրույց կներկայացնենք մեր ընթերցողներին:  

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: